ՊԵԿ նախագահն ընդունել է ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարին․ քննարկվել են մաքսային վարչարարության ոլորտում համագործակցության հարցեր


ՊԵԿ նախագահն ընդունել է ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարին․ քննարկվել են մաքսային վարչարարության ոլորտում համագործակցության հարցեր

  • 10-09-2021 21:20:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը  սեպեմբերի 10-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեին։
 
Զրուցակիցները մտքեր են փոխանակել առաջիկա տարիներին մաքսային ոլորտի զարգացման առաջնահերթություններին համահունչ համագործակցության վերաբերյալ: Դմիտրի Գվինդաձեն ՊԵԿ նախագահին ներկայացրել է մասնավոր ու հանրային հատվածում ՎԶԵԲ-ի աջակցության շրջանակը, ծավալն ու գործիքները:
 
Կողմերը մանրամասն անդրադարձ են կատարել նաև Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2020 թվականի փետրվարի 7-ին ստորագրված «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» վարկային և դրամաշնորհային համաձայնագրով նախատեսված՝ Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի արդիականացման և վերակառուցման ծրագրին:
 
Գործընկերային մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։
 
ՀՀ ՊԵԿ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն