Սադախլո-Բագրատաշեն անցման կետում՝ Դեբեդի վրա, նոր կամրջի շինարարության աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են


Սադախլո-Բագրատաշեն անցման կետում՝ Դեբեդի վրա, նոր կամրջի շինարարության աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են

  • 11-09-2021 12:03:46   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Հայաստանի և Վրաստանի միջև պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում` Դեբեդ գետի վրա, նոր կամրջի շինարարության աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են։
 
«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ արդեն ավարտվել են հորատման աշխատանքները, կատարվում է կամրջի հիմքերի ամրանավորում և բետոնացում։ Կամրջի կառուցումն ընթանում է շինարարական փուլի աշխատանքային պլանին համապատասխան: Կառուցման մեկնարկը տրվել էր այս տարվա գարնանը։
 
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի Բագրատաշեն-Սադախլո անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա, նոր կամրջի կառուցումը հայ-վրացական համատեղ ծրագիր է‚ այն ֆինանսավորվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի‚ Հայաստանի և Վրաստանի կառավարությունների կողմից։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 9 մլն եվրո, որից 7,2 մլն եվրոն հանդիսանում է ՎԶԵԲ-ի տրամադրած վարկային միջոց, 1,8 մլն եվրոն՝ երկու երկրների բյուջետային միջոցներ։ Կամրջի նախագծման և շինարարության համար պայմանագիր է կնքվել Ariana Tunnel Dam Co. (Իրան) ընկերության հետ։ Տեխնիկական հսկողությունն իրականացնում է Soosung Engineering Co., Ltd և Korea Consultants International Co., Ltd. (Կորեա) համատեղ գործող ընկերությունը։
 
 
Կամրջի շինարարության ծրագիրն իրականացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը։
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը