ՊՀԹ-ի նոր թատերաշրջանի մեկնարկը՝ «Մալեֆիսենտան» ներկայացմամբ


ՊՀԹ-ի նոր թատերաշրջանի մեկնարկը՝ «Մալեֆիսենտան» ներկայացմամբ

  • 11-09-2021 13:40:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Պատանի հանդիսատեսի թատրոնը նոր՝ 92-րդ թատերաշրջանի բացումն ազդարարեց «Մալեֆիսենտան կամ Քնած գեղեցկուհու լեգենդը» գունեղ ու կախարդական ներկայացմամբ:
 
Անցած թատերաշրջանի ավարտին տեղի ունեցած պրեմիերայից հետո շատերն էին սպասում ՊՀԹ-ի բեմում ստեղծված մոգական ու հեքիաթային աշխարհի մի մասը դառնալուն:
 
Դրա վառ ապացույցը արձակուրդային օրերին մեր ստացած բազմաթիվ նամակներն ու զանգերն էին, դե իսկ այս թատերաշրջանի առաջին «Մալեֆիսենտան կամ քնած գեղեցկուհու լեգենտդ» անցավ լեփ-լեցուն դահլիճում և մեծ ոգեւորությամբ ընդունվեց հանդիսատեսի կողմից:
 
Այնպես որ, այսուհետ դուք էլ կարող եք ՊՀԹ-ի գունեղ և երաժշտական ներկայացումների մասնակիցը դառնալ: Մեր դռները բաց են:
 
ՊՀԹ 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play