ՔՊ-ն Արտակ Մանուկյանին կառաջադրի որպես Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թեկնածու


ՔՊ-ն Արտակ Մանուկյանին կառաջադրի որպես Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թեկնածու

  • 11-09-2021 18:00:18   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Արտակ Մանուկյանի թեկնածությունը կառաջադրի որպես ԿԲ խորհրդի անդամ։ Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել է Արտակ Մանուկյանը։
 
«Ես հանդիպել եմ խմբակցության հետ, ի թիվս այլ հարցերի քննարկվել է նաև առաջադրման հնարավորությունը։ Եվ ես հայտնել եմ իմ պատրաստակամությունը: Եթե իմ թեկնածությունը ՔՊ-ն հարկ համարի առաջադրել, ըստ էության, ինչպես մի փուլ, տեղի է ունենում Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովում, այնպես էլ լիագումար նիստերի դահլիճում: Ես կարծում եմ, որ երկուսն էլ հնարավորություն են, որ, եթե իմ թեկնածությունը ներկայացվի, ներկայացնեմ նաև իմ նախնական պատկերացումները»,- ասաց Արտակ Մանուկյանը։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play