Այո, մենք անկախ ենք. ինքնահաստատվեք Անկախության դաշտից հնարավորինս հեռու

Այո, մենք անկախ ենք. ինքնահաստատվեք Անկախության դաշտից հնարավորինս հեռու

  • 11-09-2021 19:42:44   | Հայաստան  |  Քաղաքական

Անկախության տոնի շուրջ աղմուկի առնչությամբ ամենաանհեթեթ հարցադրումը թերեւս հետեւյալն է. "կարծում եք մենք անկա՞խ ենք" Իհարկե մարդիկ կան տառապում են հասարակաքաղաքական սադոմազոխիզմով, բայց' այո, պատկերացրեք, մենք անկախ ենք: Եվ եղել ենք այդպիսին նունիսկ 1991-ի սեպտեմբերի 21-ից առաջ, որովետեւ 21-ը հենդ դրա արդյունքն էր:  Անկախ ենք, առաջին հերթին, որովհետեւ Անկախ պետականությունն իրավունք է, գիտակցական եւ հոգեւոր նպատակ, ոչ թե օնլայն ռեժիմ: Եվ ավելին, գուցե հնչի տարօրինակ, բայց մեր պետության շուրջ եղած մարտահրավերներն ու սպառնալիքներն են նաեւ հենց մեր Անկախության վկայություն, այլապես ում էինք մենք պետք լինելու: Զբաղվեք հասարակաքաղաքական սադոմազոխիզմով եւ ինքնահաստատվեք Անկախության դաշտից հնարավորինս հեռու: Մենք ունենք ոչ թե Անկախության, այլ Անկախությունն առավելագույն արդյունավետությամբ իրացնելու կարողության խնդիր:
 
 
մեկնաբան
 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական