Արշակ Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի «Զապադ-2021» համատեղ ռազմավարական զորավարժության դիտմանը, ինչպես նաև կմասնակցի ՀԱՊԿ-ի կանոնադրային մարմինների և հավաքական անվտանգության վեհաժողովի նիստերին

  • 13-09-2021 11:36:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Արշակ Կարապետյանը 
 
2021թ. սեպտեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ՌԴ Նիժնի Նովգորոդի «Մուլինո» զորավարժադաշտում անցկացվելիք Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության «Զապադ-2021» համատեղ ռազմավարական զորավարժության ակտիվ փուլի դիտմանը:
 
Այնուհետև, սեպտեմբերի 15-16-ը ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ-ի կանոնադրային մարմինների (արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի) համատեղ, ինչպես նաև հավաքական անվտանգության վեհաժողովի նիստերին:
 
ՀՀ ՊՆ
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն