Ատամ ցույց տվեք. այն ինչ կատարվում է Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ծաղր է մեր պետության նկատմամբ

Ատամ ցույց տվեք. այն ինչ կատարվում է Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ծաղր է մեր պետության նկատմամբ

  • 13-09-2021 12:05:02   | Սյունիքի մարզ  |  Քաղաքական

Այն ինչ կատարվում է Գորիս-Կապան միջպետական ճանապարհին, մեղմ ասած, ուղղակի ստորացուցիչ է մեզ համար։
Փաստորեն, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից վերը նշված հատվածում իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։
Սա բացարձակ ծաղր է մեր պետության նկատմամբ, որի արդյունքը կարող է լինել այն, որ իրանական կողմն առհասարակ հրաժարվի իր բեռները ՀՀ տարածքով տեղափոխել՝ շեշտելով, որ վտանգի տակ է դրված դրանց անվտանգությունը։
Լսե՛ք, կա՛մ ամբողջությամբ մաքրեք այդ տարածքը ադրբեջանցիներից ու վերականգնեք ամբողջական վերահսկողությունը նշված ճանապարհի նկատմամբ, կա՛մ էլ, եթե Դուք ընդունում եք, որ դա ադրբեջանական տարածք է, ուրեմն դադարեցրեք երթևեկությունն այդ հատվածում։ 
Մի քիչ արժանապատիվ կեցվածք դրսևորեք ու ատամ ցույց տվեք, ով էլ որ կանգնած լինի Ձեր դիմացը։
 
«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ
 
Նոյյան տապան   -   Քաղաքական