Պարտադիր չէ՝ ինչ արվում է, հրապարակային հայտարարվի. Թունյանը՝ Սյունիքում ստեղծված իրավիճակի մասին


Պարտադիր չէ՝ ինչ արվում է, հրապարակային հայտարարվի. Թունյանը՝ Սյունիքում ստեղծված իրավիճակի մասին

  • 13-09-2021 12:45:20   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանկ. ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակին, նշեց, որ գնահատականներ ու վերլուծություններ անել չի կարող: 
 
Հարցին՝ Իրանը եթե որոշի, որ իր բեռները այլևս չեն անցնելու ՀՀ տարածքով, ապա տնտեսապես դա ինչպե՞ս կազդի մեր պետության վրա, Թունյանը նկատեց, որ Հայաստանով հիմնականում գալիս են այն բեռները, որոնք սպառվում են հենց Հայաստանում, իսկ ՀՀ-ն, որպես տրանզիտ, այդքան էլ չի ծառայում:
 
Հարցին՝ երկրի ղեկավարը տեղյա՞կ է, թե ինչ է կատարվում հիմա Սյունիքում, Թունյանը նկատեց՝ ինչպե՞ս է, որ մենք գիտենք, քննարկում ենք, երկրի ղեկավարը հնարավոր է՝ չիմանա. «Իր հետ անձամբ ես չեմ խոսել, բայց բացառված է, որ նա չիմանա: Պարտադիր չէ, որ ինչ արվում է, հրապարակային հայտարարվի: Կան աշխատանքներ, որոնց մասին հետո է հայտարարվում կամ այդպես էլ չի հայտարարվում»,- եզրափակեց իշխանական պատգամավորը:
 
Հիշեցնենք, որ, ըստ ԱԱԾ հաղորդագրության, սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ից, Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշերով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը