Կամո Քոչունցը նշանակվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ


Կամո Քոչունցը նշանակվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ

  • 13-09-2021 17:35:57   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիր, ըստ որի Կամո Քոչունցը նշանակվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ։
 
Հրամանագրում, մասնավորապես, ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Կամո ՔՈՉՈՒՆՑԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play