«ՈՒԱԶ»-ը կամազի հետևից կապել են ու քարշ տվել. ադրբեջանցիները Սյունիքում գողացել են արցախցու մեքենան


«ՈՒԱԶ»-ը կամազի հետևից կապել են ու քարշ տվել. ադրբեջանցիները Սյունիքում գողացել են արցախցու մեքենան

  • 13-09-2021 18:06:10   | Սյունիքի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ադրբեջանցիները գողացել են Արցախից տեղահանված, Տեղ համայնքում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցու «ՈւԱԶ» մակնիշի մեքենան: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Տեղի համայնքապետ Ներսես Շադունցը։ 
 
«Դեպքը տեղի է ունեցել 3 օր առաջ, բնակիչը դաշտամիջյան ճանապարհով է գնալիս եղել, միջանցքի հատվածում մի քանի մետր հատել է ճանապարհը և հենց այդտեղ էլ վառելիքը վերջացել է»,- պատմեց համայնքապետը:
 
Վերջինս նշեց, որ արցախցին մեքենան թողել է և վերադարձել գյուղ՝ վառելիք վերցնելու, սակայն մեքենան այլևս տեղում չի եղել. «Մինչև վառելիքը ձեռքին հետ է եկել, տեսել է, որ ադրբեջանցիները իր մեքենան կապել են կամազի հետևից և քաշելով տանում են»,- ասաց Ներսես Շադունցը՝ ընդգծելով, որ բնակիչը չի կարողացել որևէ կերպ խոչընդոտել, քանի որ ադրբեջանցիները արդեն բավականին հեռու էին իրենից գտնվում:
 
Համայնքապետն ասաց, որ իրենք այդ դեպքի մասին տեղյակ են պահել ռուսական սահմանապահ և խաղաղապահ զորքերին. «Ում որ պետք է տեղյակ ենք պահել, մեքենան դեռ գտնվում է ադրբեջանցիների մոտ, սպասում ենք արդյունքների»,- եզրափակեց նա:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը