ԱՄՆ-ում պատվաստումը պարտադիր կլինի պետական և մասնավոր ոլորտի աշխատակիցների համար. ՀՀ ԱՆ


ԱՄՆ-ում պատվաստումը պարտադիր կլինի պետական և մասնավոր ոլորտի աշխատակիցների համար. ՀՀ ԱՆ

  • 13-09-2021 18:41:51   |   |  Մամլո հաղորդագրություն

ԱՄՆ-ում պատվաստումը պարտադիր կլինի պետական և մասնավոր ոլորտի աշխատակիցների համար:
 ԱՄՆ Նախագահ Ջո Բայդենի`  COVID-19-ի դեմ պայքարի նոր նախագծով նախատեվում է 80-100 միլիոն մարդու պատվաստում: 
Ջո Բայդենը պարտադիր է դարձրել պատվաստումը պետական ծառայողների, բուժաշխատողների և խոշոր ընկերությունների աշխատակիցների համար:
 «Մենք համբերատար էինք, բայց մեր համբերությունը հատնում է։ Ձեր չպատվաստվելը թանկ արժեցավ բոլորիս համար»,- հայտարարել է Բայդենը:
Մինչ այս, պետական ծառայողները կա՛մ պետք է պատվաստվեին, կա՛մ կանոնավոր` շաբաթը մեկ թեստ հանձնեին։ Այժմ չպատվաստվածներին պաշտոնանկություն է սպառնում։
Բացառություն կարվեն այն աշխատակիցների համար, որոնք հրաժարվում են պատվաստվել կրոնական կամ առողջական նկատառումներից ելնելով:
100-ից ավելի աշխատակից ունեցող ընկերությունների համար ևս կգործի պատվաստման պահանջ: Հրաժարվելու դեպքում ամեն շաբաթ կորոնավիրուսի թեստ կհանձնեն:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play