Արցախի Մարտունու շրջանի համայնքապետերից մեկը 815.000 դրամի վնաս է պատճառել համայնքի շահերին. ԱՀ ՔԿ


Արցախի Մարտունու շրջանի համայնքապետերից մեկը 815.000 դրամի վնաս է պատճառել համայնքի շահերին. ԱՀ ՔԿ

  • 13-09-2021 19:55:01   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Մարտունու շրջանի համայնքապետերերից մեկը 815.000 դրամի վնաս է պատճառել համայնքի շահերին:
 
Այս մասին հայտնում է Արցախի քննչական կոմիտեն՝ մանրամասնելով.
 
ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել ԱՀ Մարտունու շրջանի համայնքներից մեկի ղեկավարի կողմից 2020թ. սեպտեմբերից մինչև հունվար ամիսն ընկած ժամանակահատավածում համայնքի բյուջե մուտքագրված միջոցներից 815.000 ՀՀ դրամ գումարը ֆինանսատնտեսական կանոնների խախտմամբ գյուղապետարանի աշխատակազմի վճարմանն ուղղելու և համայնքի օրինական շահերին էական վնաս պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը։
 
Նախաքննությունը շարունակվում է:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն