ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է Նիժեգորոդսկի մարզ, որտեղ անցկացվում են «Запад-2021» ռուս-բելառուսական ռազմավարական զորավարժությունները:
14-09-2021 11:30:29 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
shantnews.am. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է Նիժեգորոդսկի մարզ, որտեղ անցկացվում են «Запад-2021» ռուս-բելառուսական ռազմավարական զորավարժությունները:
Известия պարբերականի փոխանցմամբ՝ մանևրներում ընդգրկված են նաև զինվորականներ Հայաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոնղոլիայից և Հնդկաստանից:
Զորավարժությունների հիմնական փուլի շրջանակներում նախատեսվում է մշակել ռուս և օտարերկրյա զինվորական ստորաբաժանումների փոխգործակցությունը:
Ըստ պարբերականի՝ «Запад-2021» զորավարժություններին մասնակցում է շուրջ 200 հազար զինծառայող, ավելի քան 80 ինքնաթիռ և ուղղաթիռ, գրեթե 760 միավոր ռազմական տեխնիկա, 15 նավ: Զորքերը մարզվում են Բելառուսի 5 և Ռուսաստանի 9 զորավարժարաններում, Բալթիկ ծովում: