Քնած վիճակում մահակների բազմաթիվ հարվածներ են հասցրել գլխիս, ապա դանակի 11 հարված մարմնիս. Արման Անտոնյանը վերադարձել է


Քնած վիճակում մահակների բազմաթիվ հարվածներ են հասցրել գլխիս, ապա դանակի 11 հարված մարմնիս. Արման Անտոնյանը վերադարձել է

  • 14-09-2021 13:54:33   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Երեւանի ավագանու նիստին քաղաքապետ Հայկ Մարությանը ասաց, որ ուզում է ուրախությամբ հայտնել, որ ավագանու անդամ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանը վերադարձել է իրենց շարքեր ու արդեն լավ է:
 
Հիշեցնենք՝ Արման Անտոնյանը երկար ժամանակ գտնվում էր հիվանդանոցում այն բանից հետո, երբ անհայտ անձինք ներխուժել էին վերջինիս բնակարան եւ դանակի տասնյակ հարվածներ հասցրել նրան: Անտոնյանի վիճակը տեւական ժամանակ գնահատվում էր ծայրահեղ ծանր:
 
Նա արդեն լավ է զգում, անգամ ներկա էր նաեւ ավագանու նիստին: Երկու բառով անդրադարձավ ամիսներ առաջ կատարվածին: «Բարի ողջույններս ներկաներին եւ բոլորին: Ինչ պետք է ասի վերածնված մի մարդ, որ Աստծո օրհնությամբ ծայրահեղ ծանր վիճակից կարողացավ դուրս գալ եւ օր օրի սկսեց ապաքինվել: Ապաքինվել օգոստոսի 1-ին, գիշերվա ժամը 1-ին դիմակավոր թուրք բաշիբոզուկների կողմից իմ նկատմամբ իրականացված մահափորձից: Ինձ երկար հետեւելով, ապա գիշերը ներխուժելով իմ տուն, վնասելով ընտանիքիս անդամներին, քնած վիճակում մահակների բազմաթիվ հարվածներ են հասցրել գլխիս, ապա դանակի ավելի քան 11 հարվածներ մարմնիս մասերին»,-կատարվածը ներկայացրեց Անտոնյանը:
 
Ավագանու անդամը նաեւ շեշտեց՝ թուրք բաշիբոզուկների կողմից իրականացված կյանք խլելու գործողությունը հարիր է միայն թշնամի ազգին: «Երեւանի ավագանու անդամի նկատմամբ մահափորձը, մանավանդ իր մասնագիտական աշխատանքը կատարելու համար պետության եւ համայնքի շահերը պահելու համար ուղիղ ոտնձգություն է պետության նկատմամբ: Իմ փոխարեն կարող էր լինել ցանկացած մեկն այս շենքում»,-ասաց Արման Անտոնյանը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play