Հայկ Մարությանն անդրադարձել է իր հրաժարականի մասին տարածվող լուրերին


Հայկ Մարությանն անդրադարձել է իր հրաժարականի մասին տարածվող լուրերին

  • 14-09-2021 16:18:40   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայկական ժամանակը գրում է. «Այսօր քաղաքապետարանի ավագանու նիստի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ավագանու անդամ Մարկոս Հարությունյանը հարց հնչեցրեց քաղաքապետի հրաժարականի վերաբերյալ շրջանառվող լուրերի հետ կապված՝ քաղաքապետին խնդրելով մեկնաբանել դրանք:
 
Հայկ Մարությանն ասաց, որ քաղաքապետի պաշտոնին նշանակվելու օրվանից այդ լուրերը շրջանառվում են. «Քաղաքապետի պաշտոնում նշանակվելու օրվանից այդ հարցը շրջանառվում է, այս տարի լրանում է հոբելյանական 3-րդ տարին։ Ասեմ ավելին՝ այս տարի պասիվ է շրջանառվում այդ հարցը։ Ես այստեղ եմ, աշխատում եմ»:
 
Հայկ Մարությանը Երեւանի քաղաքապետի պաշտոնում նշանակվել է 2018 թվականի հոկտեմբերի 13-ին»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը