Ուկրաինան կշարունակի Bayraktar-ներ գնել Թուրքիայից


Ուկրաինան կշարունակի Bayraktar-ներ գնել Թուրքիայից

  • 14-09-2021 16:44:18   | Ուկրաինա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ermenihaber.am-ը գրում է. «Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Զալուժնին Report լրատվական գործակալության հետ զրույցում ասել է, որ Թուրքիան  2021-2022թթ. պատրաստվում է Ուկրաինային վաճառել 4 միավոր թուրքական հարվածային Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ)։
 
Ուկրաինացի պաշտոնյան նշել է, որ Կիևը հույս ունի, որ հետագայում թուրքական ԱԹՍ-ները կարտադրվեն Ուկրաինայում։
 
Ուշագրավ է, որ երեկ Ուկրաինայի պաշտպանության նախարարը հանդիպել էր Bayraktar TB2 արտադրող «Baykar Makina» ռազմարդյունաբերական ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարի հետ։ Քննարկվել էր Ուկրաինայում թուրքական ԱԹՍ-ների արտադրման հարցը։
 
Հիշեցնենք, որ Bayraktar TB2-ի ձեռքբերման պայմանագիրը Թուրքիան Ուկրաինայի հետ կքնել էր 2020-ին դեկտեմբերի 14-ին, ինչը դժգոհություն էր առաջացրել Ռուսաստանում»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը