UNLIKE՝ հայկական արտադրության դիզայներական հագուստի նոր բրենդ

UNLIKE՝ հայկական արտադրության դիզայներական հագուստի նոր բրենդ

  • 14-09-2021 17:51:20   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, բլոգեր Հերմինե Ստեփանյանն ու դիզայներ Գայանե Սողոմոնյանը միավորել են ջանքերը՝ ստեղծելով հայկական արտադրության հագուստի նոր բրենդ՝ UNLIKE Fashion Outbreak-ը: Այն ստեղծվում է բարձրորակ կտորից, համահունչ է միջազգային թրենդներին և միևնույն ժամանակ հասանելի է հասարակության լայն խմբերին: Սեպտեմբերի 15-ից Երևանի Տպագրիչներ 4 հասցեում տեղակայված սրահից զատ, UNLIKE-ի հագուստի տեսականին հնարավոր կլինի ձեռք բերել նաև հայ դիզայներների կողմից ստեղծված «5 Concept» մուլտիբրենդային կոնցեպտուալ խանութ-սրահից: Իսկ բրենդի ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերը միշտ հասանելի են օնլայն գնումները նախընտրողների համար: 
 
Բրենդի համահիմնադիր Հերմինե Ստեփանյանի խոսքով՝ հատկապես պատերազմից հետո մեծ էր ցանկությունը ներդրում ունենալ Հայաստանի տնտեսական առաջընթացի գործում: Եվ հայկական արտադրության որակյալ և հասանելի նորաոճ հագուստի ստեղծումն այն էր, ինչի մասին Հերմինեն առաջինը մտածեց: «Տարիներ շարունակ համագործակցում եմ դիզայներ Գայանե Սողոմոնյանի հետ: Soghomonyan Fashion-ի հետ այլ կոնցեպտով աշխատելու մեծ ցանկություն ինձ մոտ առաջացավ «Life is beautiful with Hermine Stepanyan» նախագծի համար ստեղծված կապսուլային հավաքածուից հետո: 2020 թվականի համավարակն ու մեր երկրում տեղի ունեցած իրադարձություններն ինձ ավելի ու ավելի պարտավորեցրին, որ պետք է ոգեշնչման նոր աղբյուր գտնել, վերականգնվել ու սեփական հողում կրկին արարել: Երբ խոսեցի Գայանեի հետ, հասկացանք, որ պատրաստ ենք մեր ներդրումն ունենալ հայկական նորաձևության, արտադրության զարգացման ու կայացման գործում»,-ասում է հաղորդավարուհին:
 
Գտան ներդրողների ու այսօր արդեն UNLIKE-ն իրականություն է՝ հարմարավետը, հետաքրքիր դիզայնն ու առանձնահատուկը գնահատողների համար: 
 
Ավելի քան 25 տարի նորաձևության ոլորտում գործունեություն ծավալող դիզայներ Գայանե Սողոմոնյանը նշում է, որ դեռ դպրոցական տարիքից սիրում էր կարել իր զգեստներն ու տարբերվել հասակակիցներից: «Այդ եզակիությունն ընդգծելու սկզբունքը պահպանեցի նաև հետագա  գործունեության մեջ և դա փորձում եմ արտահայտել իմ ցանկացած հավաքածուում: UNLIKE-ի հավաքածուները ստեղծելիս ես միշտ ժպտում եմ, որովհետև մեր բրենդը տրամադրության մասին է՝ վառ գույներով»,-ասում է դիզայները: 
 
Ինչո՞ւ UNLIKE
 
Բրենդի համահիմնադիրները նշում են, որ թիմային ու ստեղծագործական միջավայրում քննարկել են բրենդի անվան, հավաքածուի գույների ու գործվածքի ընտրության հարցը: Կանգ են առել UNLIKE բառի վրա, որ նշանակում է ուրիշ, տարբեր, չնմանվող: 
 
«Մեր բրենդի անվանումը պետք է լիներ ոչ կարծատիպային, հիշվող, ինչու ոչ՝ ինտրիգային: Այս անվանումն ինքնին մարտահրավեր է. այն ամբողջությամբ մեր մասին է»,-ասում է Հերմինե Ստեփանյանը:
 
Հագուստի UNLIKE բրենդը իր շուկան ընդլայնելու ծրագրեր ունի, ինչպես նաև կառաջարկի նոր ու տարբերվող տեսականի իր հաճախորդներին: Առաջիկայում բացի սեզոնային օվերսայզ հարմարավետ հագուստից, UNLIKE-ը կհամալրվի նաև երեկոյան զգեստներով: Իսկ աշուն-ձմեռ հավաքածուն չի ուշանա։ 
 
 
 
 
 
 

Բաժանորդագրվեք Noyan Tapan TV ալիքին եւ դիտեք մեր բոլոր հաղորդումները հետեւյալ խորագրերում՝  

Քննարկում

Հրատապ Հարցեր 

«Հասկանանք»՝ հաղորդաշար Հովսեփ Խուրշուդյանի հետ

«Փափուկուժ» հաղորդաշար՝ Մարիամ Ավագյանի հետ

Ականատեսի աչքերով

Ազատ խոսափող

Прямым текстом

Ноян Тапан на русском

Գիտական Հայաստան

Իրավունք․Օրենք․Հասարակություն

HyeID Հայ ինքնության քարտ

Լինենք առողջ

Զարգացման ծրագրեր Հայաստանի համար

Բաժանորդագրվեք մեզ/ Подписывайтесь 

Youtube-  Նոյյան Տապան հիմնական

Youtube - Նոյյան Տապան ուղիղ եթեր

Facebook - Նոյյան Տապանի ֆեյսբուքյան էջ

Facebook - Նոյյան Տապան խումբ

Twitter - Նոյյան Տապան Թվիթերյան էջ

Telegram - Նոյյան Տապան Տելեգրամ ալիքում  

#noyantapantv #Նոյյանտապան #ноянтапантв #Արցախ #Арцах #карабах #լուրեր  #լուր#lur#lurer#азербайджан_армения #НоянТапан #Armenia #Armenianews #Հայաստան #ՆիկոլՓաշինյան #Армения #НиколПашинян #նոյանտապան #karabakh #Нагорный_Карабах #нагорныйкарабахBottom of Form

Գովազդի հարցերով գրեք՝ [email protected]

Նոյյան Տապանի առավոտյան հաղորդումը ուղիղ հեռարձակվում է Երևանի ժամանակով ժամը՝ 10:00-11:00-ը:  

Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով և Wiber, WhatsApp  +374 55 50 90 75 համարով:

Սիրելի հեռուստադիտողներ։ Դուք այժմ կարող եք հովանավորել մեզ՝ պարզապես մտնելով մեր ալիքի  Հովանավորություն բաժինը:

Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումներ անողները արգելափակվելու են։

«Նոյյան Տապան» լրատվական կենտրոն («ՆՏ Հոլդինգ») 

 Հայաստան, Երեւան, 0009, Իսահակյան28 

 Հեռ․+374 60 351122, +374 60351123, +1 818 967 5677  

էլ․փոստ` [email protected]

 Կայք՝ www.nt.am

 

 

Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն