Հայաստանում այսօր լիարժեք ժողովրդավարության սեփական մոդելի ձևակերպումն արդեն ամենօրյա աշխատանք է. ԱԺ նախագահ


Հայաստանում այսօր լիարժեք ժողովրդավարության սեփական մոդելի ձևակերպումն արդեն ամենօրյա աշխատանք է. ԱԺ նախագահ

  • 15-09-2021 10:49:21   | Հայաստան  |  Մեկնաբանություն

 
Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ժողովրդավարության միջազգային օրվա առիթով իր Ֆեյսբուքյան էջում գրել է.
 
«Այսօր ժողովրդավարության միջազգային օրն է:  ՄԱԿ-ի գլխավոր նստաշրջանում ընդունված բանաձևն ամրագրում է, որ չնայած ժողովրդավարության ընդհանրությանը՝ չկա ժողովրդավարության մեկ մոդել։
 
Հայաստանում ընդամենը մի քանի տարի առաջ ժողովրդավարություն հասկացությունը հիմնականում  դասագրքերում էր:  Ժողովրդավարական արժեքների մասին խոսելիս՝ պարտադիր խոսվում էր «քաղաքական կամք»-ի բացակայությունից: 
 
2018 թվականի հեղափոխությունը ժողովրդին վերադարձրեց իշխանությունը՝ մերժելով տրաֆարետային ժողովրդավարության կեղծ ձևակերպումները:   Այսօր մեր երկրում լիարժեք ժողովրդավարության սեփական մոդելի ձևակերպումն  արդեն ամենօրյա աշխատանք է՝ զուգակցված բոլորիս ջանքերով և մեծ համբերությամբ:»
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play