Լուծարվու՞մ է ՀՀՌ եզդիների համար տրվող միակ ռադիոհաղորդումը

Լուծարվու՞մ է ՀՀՌ եզդիների համար տրվող միակ ռադիոհաղորդումը

  • 15-09-2021 11:46:16   |   |  Հասարակություն

 
Հարգելի հայրենակիցներ.
 
ՀՀ Իշխանության մաս կազմող որոշ շրջանակների կողմից , որոնց ըստ ինձ հասած հավաստի լուրերի աջակցում են  որոշ <<քրդամետ եզդիներ>> ոչ մի ջանք , հնարավորություն, հնարամտություն` նույնիսկ օրենքի խախտման միջոցով (ունենք վարույթ ընդունված  հայցադիմում, պատասխանող ՀՀՌ գործադիր տնօրեն Գ. Խումարյան) չի խնայվում Եզդի ազգի հանդեպ ոչ ճիշտ վերաբերմունք և պահվածք դրսևորելու գործում։ 
 
 Քուք դիտավորյալ, կանխամտածված, նախորոք ծրագրավորած, գուցեև եզդիների լավը չկամեցող, ՀԱՅ-ԵԶԴԻԱԿԱՆ եղբայրությանը նախանձող,  չկամների ձեռքին որպես գործիք ծառայողներդ լուծարման եք տանում աշխարհի միակ` ՀՀՌ Եզդիների համար տրվող ռադիոհաղորդումը։
 
Աշխատանքից ազատելով ՀՀ վաստակավոր լրագրող Հասան Թամոյանին դուք շատ լավ գիտակցում եք, որ հաղորդումը գնալու է լուծարման և գլխատման։
 
Դա է ձեր նողկալի ցանկությունը։
 
Կմարսեք, կուրախանաք։
 
Ինչպես իմ սիրելի Եզդի ազգն է ասում hЕДИ БАЖОН.
 
ՀԳ. Բոլոր այն <<եզդիները>>, ովքեր մասնակցություն ունեն այս հակաեզդիական և հակահայկական դավադրությանը կհամարվեն ՀԱՅ-ԵԴԴԻԱԿԱՆ դարավոր բարեկամության թշնամիներ։
 
 
 
ՀՀԳ. այս դավադրության դեմ պայքարի հզոր և նվիրական գործում կողքիս է ողջ ԵԶԴԻԱՍԵՐ-ԵՂԲԱՅՐԱՍԵՐ ՀԱՅ ԱԶԳԸ։
 
 
«Հանուն ժողովրդի բարեկեցության» մարդասիրական և տնտեսական զարգացման ՀԿ նախագահ, «Мала Эздйа-Եզդիների Տուն» նախաձեռնության ղեկավար։
 
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն