Տոյվո Կլաարը Բաքու մեկնելուց առաջ այցելել է Երասխ


Տոյվո Կլաարը Բաքու մեկնելուց առաջ այցելել է Երասխ

  • 15-09-2021 16:01:24   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Բաքու մեկնելուց առաջ այցելել է Երասխ, հայտնում է Ազատություն ռադիոկայանը
 
«Երասխի այցելությունը լավ պատկերացում է տալիս, թե որքան մոտ են Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական դիրքերը։ Կարևոր է սահմանին թուլացնել լարվածությունը` բանակցություններում մթնոլորտը բարելավելու համար։ Եվրամիությունը պատրաստ է աջակցել դրան»,- Թվիթերում գրել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը։
 
Տոյվո Կլաարը այսօր մեկնում է Բաքու։
 
Երևանում Տոյվո Կլաարին ընդունել էին Հայաստանի վարչապետն ու արտգործնախարարը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play