Հայաստանն Իրանին է արտահանձնել 6 դատապարտյալի


Հայաստանն Իրանին է արտահանձնել 6 դատապարտյալի

  • 15-09-2021 16:27:05   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայաստանն Իրանին է արտահանձնել 6 իրանցի դատապարտյալի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  իրանական «Irna» գործակալությանը հայտնել է Հայաստանում Իրանի դեսպանությունը:
 
Նշվում է, որ պաշտոնատար անձանց հանդիպումներից հետո Հայաստանը Իրանին է փոխանցել 6  դատապարտյալի՝  երկրների միջև ստորագրված դատապարտյալների փոխանցման համաձայնագրի հիման վրա:
 
Ըստ համաձայնագրի ՝ մյուս դատապարտյալներին ևս նախատեսվում է տեղափոխել Իրան:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը