Ներմուծուման սահմանափակում. մի շարք երկրներում արձանագրվել է խոզերի աֆրիկական ժանտախտ


Ներմուծուման սահմանափակում. մի շարք երկրներում արձանագրվել է խոզերի աֆրիկական ժանտախտ

  • 15-09-2021 17:26:23   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով, համաձայն ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանի՝ ս/թ սեպտեմբերի 17-ից ժամանակավորապես արգելվում է 7 երկրներից՝ Ռումինիայից, Մոլդովայի Հանրապետությունից, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից, Լատվիայի Հանրապետությունից, Լեհաստանից, Հունգարիայից  և Բուլղարիայի Հանրապետությունից, կենդանի խոզերի, նրանց գենետիկական նյութերի, խոզի մսի և այլ սննդային մսային հումքի, վայրի խոզի մսի, իրենց բաղադրության մեջ խոզի միս պարունակող պատրաստի արտադրանքների, եղջյուրակճղակային, կաշվե, աղիքային հումքի, խոզաստևի, որսորդական հաղթանշանների, խոզերի կերակրման համար բոլոր տեսակի կերերի և լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), ներմուծումը: 
 
Սահմանափակման համար հիմք է ծառայել նշված երկրներում արձանագրված խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվությունը:
 
ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժին
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն