Պետպատվերի շրջանակում տրամադրվող անհետաձգելի բուժօգնության ծառայությունը չի կասեցվել. Անահիտ Ավանեսյան


Պետպատվերի շրջանակում տրամադրվող անհետաձգելի բուժօգնության ծառայությունը չի կասեցվել. Անահիտ Ավանեսյան

  • 15-09-2021 19:04:36   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Պետպատվերի շրջանակներում տրամադրվող անհետաձգելի բժշկական օգնության վերաբերյալ ոչ մի կասեցում չի եղել: Այս մասին այսօր Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ որոշ բուժհիմնարկներում, ելնելով հետպատերազմական իրավիճակից ու դիմելիության ահռելի ցուցանիշից, պետպատվերն ավարտվել է, սակայն քաղաքացիների համար գործում է հերթագրման սկզբունքը:
 
«Պլանային հետազոտությունները հերթագրման սկզբունքով են գործում, իսկ անհետաձգելի բուժօգնության հարցում կասեցում չի էլ լինելու: Մենք ունենք հետպատերազմյան իրավիճակ, որի հետևանքով պետպատվերի ծառայություններից օգտվելու դիմելիությունն աճել է, այդ պատճառով գործում է հերթագրման սկզբունքը»,- ասաց Ավանեսյանը:
 
Նա նաև անդրադարձավ մամուլում շրջանառվող այն տեղեկություններին, թե բուժհաստատություններում պետպատվերի ծառայություններն ավարտվել են, քանի որ Կառավարությունը 4 միլիարդ պարտք է կուտակել խոշոր բուժկենտրոններում: Ավանեսյանի խոսքով՝ պետությունը որևէ բուժհաստատության ոչինչ պարտք չէ:
 
Ըստ նրա՝ կան նաև կասեցված ծառայություններ, որոնց մասին նա կխոսի ԱԺ ամբիոնից:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը