Կրակոց «Եռաբլուր» զինվորական պանթեոնի գլխավոր մուտքի մոտ

Կրակոց «Եռաբլուր» զինվորական պանթեոնի գլխավոր մուտքի մոտ

  • 15-09-2021 20:15:01   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Երեկ՝ սեպտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 17։20-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Սեբաստիա փողոցում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի գլխավոր մուտքի մոտ, վիճաբանություն է տեղի ունենում, որի ժամանակ հնչել է կրակոց։  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանոթյան Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ։  Ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ նշված վայրում դեռևս չպարզված հանգամանքներում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց Toyota մակնիշի ավտոմքեենայի վարորդն ու ուղևորը և Opel մակնիշի ավտոմեքենայի ուղևորը, որի ժամանակ էլ Opel-ի ուղևորը բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել հասարակության նկատմամբ ու իր մոտ եղած գազային ատրճանակով 1 անգամ դեպի օդ կրակոց է արձակել։ Դեպքի վայրում հայտնաբերվել է 1 կրակված պարկուճ։ Մալաթիայի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Opel-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 27-ամյա Լորիս Կ-ին, հանցագործության գործիք հանդիսացող գազային ատրճանակը, ինչպես նաև Toyota մակնիշի ավտոմեքենան, այն վարած վարորդին և ուղևորին  հայտնաբերելու ուղղությամբ։ Ոստիկանները օպերատիվ տեղեկություններ են ստացել նաև, որ Toyota-ն վնասել է Opel-ը, որը տեղից տեղ էր տեղափոխում սպիտակ շապիկով արյունոտ քաղաքացու։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

 

 

Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը

Նոյյան Տապան.  հյուրերն են Թոմաս Ալեքսանյանը եւ Ռազմիկ Ղարախանյանը
28-09-2021 10:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրերն են Թոմաս Ալեքսանյանը եւ Ռազմիկ Ղարախանյանը

Ноян Тапан на русском. Гость - Рачья Арзуманян
28-09-2021 11:30 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Ноян Тапан на русском. Гость - Рачья Арзуманян

Նոյյան Տապան. «Փրկության ուղի» հաղորդաշարի 2-րդ թողարկումը
28-09-2021 14:30 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. «Փրկության ուղի» հաղորդաշարի 2-րդ թողարկումը