Բացարձակ անգրագետ կերպարները տարածում են «սենսացիոն» նյութեր. անհրաժեշտ է ստեղծել առողջապահական տեղեկատվության վերահսկման համակարգ


Բացարձակ անգրագետ կերպարները տարածում են «սենսացիոն» նյութեր. անհրաժեշտ է ստեղծել առողջապահական տեղեկատվության վերահսկման համակարգ

  • 15-09-2021 21:09:12   | Հայաստան  |  Հասարակություն

Խոսքի ազատության և հանցավոր ապատեղեկատվության հստակ սահմանը։
 
Առողջապահական ոլորտի ոչ այնքան թեթև օրերին, երբ յուրաքանչյուր օր մեր երկրում գրանցվում են տասնյակ մահեր, որոնցից կարելի էր խուսափել, ավելի քան արդիական է դառնում  առողջապահական ոլորտի վերաբերյալ միայն ու միայն վստահելի ինֆորմացիայի տարածումը։ 
Ոլորտում տեղ գտած բարձիթողությունը բերել է նրան, որ գրեթե ամեն օր, անհայտ ծագման, կիսագրագետ կամ բացարձակ անգրագետ կերպարները տարածում են «սենսացիոն» նյութեր։ Երբ մեկ կամ մի քանի ապուշների տարածած կեղծ լուրերը ջուրն են գցում հարյուրավոր կամ հազարավոր մասնագետների ամիսների կամ տարիների հսկայական աշխատանքը։ Երբ պարտադիր գտնվում են մեկ կամ մի քանի «ժողովրդին իրականությունը ներկայացնող» ԶԼՄ–ներ, որոնք կայծակնային արագությամբ տեղադրում են այս հիմարությունները։
Եվ ուրեմն մեզ «կայծակնային արագությամբ» անհրաժեշտ է ստեղծել առողջապահական տեղեկատվության վերահսկման համակարգ, երբ խստագույն պատասխանատվության կենթարկվեն Վարդուշ տատիկի հարևանի մորաքրոջ աղջկանից լսած ինֆորմացիան հանրությանը հրամցնող և անհայտ (կամ երբեմն լավ էլ հայտնի) աղբյուրներից սնվող գործիչները։ Երբ խստագույնս կպատժվեն նաև այդ նույն ապատեղեկատվությունը տարածող ԶԼՄ–երը։
Հ.Գ.
Ես եղել եմ ու կամ խոսքի ազատության ջատագով։ Բայց չի կարելի խառնել խոսքի ազատությունն ու հանցավոր ապատեղեկատվությունը։
Ի դեպ  ԶԼՄ–ների համար բացարձակ դժվար չի լինի։ Ընդամենը պետք է աշխատանքի մեջ ընդգրկել բժշկական ինֆորմացիայի հետ գրագետ աշխատող և պատասխանատվություն կրող մասնագետ...
 
 
ուռուցքաբան
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն