ԶՈւ գլխավոր շտաբի պետն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ ռազմական կցորդին. ՀՀ ՊՆ


ԶՈւ գլխավոր շտաբի պետն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ ռազմական կցորդին. ՀՀ ՊՆ

  • 16-09-2021 10:08:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Սեպտեմբերի 15-ին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Գրեգորի Փայփսին: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը շնորհավորել է գնդապետ Փայփսին Հայաստանում ԱՄՆ ռազմական կցորդի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում ռազմական գործողությունների ավարտից հետո ստեղծված անվտանգային իրավիճակին և  զինված ուժերի բարեփոխումներին առնչվող հարցեր: Կողմերը հաստատել են հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունը զարգացնելու իրենց պատրաստակամությունը՝ ընդգծելով, որ ընթացիկ ծրագրերը պետք է շարունակվեն և նախաձեռնվեն փոխշահավետ նոր ուղղություններ։
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն