Բիզնեսին հատուկ դժվարությունները չեզոքացնելու համար էլ ստեղծվել են աութսորսինգ իրականացնող կազմակերպությունները


Բիզնեսին հատուկ դժվարությունները չեզոքացնելու համար էլ ստեղծվել են աութսորսինգ իրականացնող կազմակերպությունները

  • 16-09-2021 10:45:46   | Հայաստան  |  Հասարակություն

 
Առևտրային և արտադրական կազմակերպություններ, ներմուծմամբ ու արտահանմամբ զբաղվող ընկերություններ, մանր ու միջին ձեռնարկություններ․ բոլորը անկախ գործունեության ոլորտից առնչվում են փաստաթղթաշրջանառության բյուրոկրատական տարբեր դժվարությունների, ունենում հարկային չկատարված պարտավորություններ, մաքսային խնդիրներ։ Բիզնեսին հատուկ այս դժվարությունները չեզոքացնելու համար էլ ստեղծվել են աութսորսինգ իրականացնող կազմակերպությունները, որոնք վարում են Ձեր փաստաշրջանառությունը և կազմակերպում մաքսային գործը։ Ի՞նչ առավելություններ ունեն դրանք և ինչպե՞ս են առաջ տանում Ձեր բիզնեսը․ կներկայացնենք «Էքսպերտ գրուպի» օրինակով։ 
 
Որքան էլ լավ կազմակերպված լինի բիզնես վարող կազմակերպության աշխատանքը, մաքսային, հաշվապահական ու պետաիրավական համակարգերում խնդիրները անխուսափելի են։ Դրա պատճառները կարող են լինել տեղական օրենսդրական փոփոխություններից մինչև տարածաշրջանային քաղաքատնտեսական տեղաշարժեր։ Ու ժամանակակից արագ փոփոխվող այս աշխարհում բիզնեսի կայուն զարգացում ապահովելու համար են հենց ստեղծվել աութսորսինգով զբաղվող ընկերությունները։ Նրանք տեղեկացնում են գործարարներին օրենսդրական փոփոխությունների մասին, ուսումնասիրում են այդ փոփոխությունները, դրանցից բխող օգուտներն ու վնասները և  օգնում համապատասխան քայլեր ձեռնարկել, որպեսզի բիզնեսը շարունակի աշխատել օրենքին համապատասխան և խուսափի հնարավոր  տույժ ու տուգանքներից: Ինչպես ասում են․ «Կա երկու բան, որից չես խուսափի․ մահ ու հարկեր»։ Աութսորսինգ իրականացնող ընկերությունները օգնում են, որ այդ հարկերը վճարվեն օրենքով սահմանված կարգով , ճիշտ ժամանակին ու անգամ խնայողաբար։ 
 
 «Էքսպերտ գրուպը» այդպիսի ընկերություն է, որը կազմակերպություններին պրոֆեսիոնալ աջակցություն է տրամադրում իր երկու թիմերով՝  հաշվապահական և մաքսային միջնորդական(բրոքերական)։ 
 
«Էքսպերտ գրուպի» հաշվապահական աութսորսինգ իրականացնող թիմը կատարում է բիզնեսի հարկային, ֆինանսական հաշվառում, խորհրդատվության տրամադրում, բիզնես պրոցեսների նախագծում նաև ռիսկերի գնահատում ։ Ընկերության սկզբունքն է․ նախ մանրամասնորեն ծանոթանալ տվյալ բիզնեսի ոլորտին, աշխատանքային ներքին կանոններին, վերհանել ոլորտի առանձնահատկությունները, հասկանալ ռիսկային գործոնները, որոնք թույլ կտան առավել որակյալ ծառայություններ մատուցել: 
 
Հարկային հաշվառում   -  հարկային հաշվառումը իր մեջ ներառում է ՝ հաշվապահական հաշվառման վարում, հարկային հաշվառման վարում, կադրայաին հաշվառման վարում, հարկային և վիճակագրական հաշվետվությունների պատրաստում, հարկային և հաշվապահական խորհրդատվություն, հարկային մարմինների հետ հաղորդակցություն Ֆինանսական հաշվառում   
 
-  ֆինանսական հաշվառումը իր մեջ ներառում է ֆինանսական հաշվետվությունների կազմում, ֆինանսական վերլուծությունների իրականացում, ֆինանսական խորհրդատվություն տրամադրում, կազմակերպության իրացվելիության, կայունության, ակտիվության, վճարունակության վերաբերյալ տեղեկատվության տրամադրում:
 
 Բիզնես պրոցեսների նախագծումը իրենից ներկայացնում է վերահսկողության համակարգի ստեղծում և բիզնեսը կազմող օղակների միջև արդյունավետ համագործակցության կազմակերպում։ Սա օգնում է, որ կազմակերպությունը դառնա ավելի արդյունավետ կառավարելի։ Ըստ էության ստեղծվում է այնպիսի համակարգ, որի հաջողությունը  կախված է ոչ միայն մարդկային գործոնից, այլ ներդրված համակարգը ճիշտ աշխատացնելուց։ 
 
 «Էքսպերտ գրուպը» աշխատում է թե նոր ձևավորվող, թե արդեն տարիների փորձառություն ունեցող, թե մանր ու միջին, թե խոշոր  բիզնեսների հետ՝ օգնելով նրանց կայանալ ոլորտում, գնահատել ռիսկերը, որոշել զարգացման ճիշտ մարտավարություն, ապահովել կայուն առաջխաղացում։ ։ Ահա այն առավելությունները որ տալիս է ընկերությունը իր հաճախորդին․ Հարկային ռիսկերի նվազեցում,  ճիշտ կառավարչական որոշումներ կայացնելու համար տեղեկատվության, վերլուծությունների ապահովում, կազմակերպության գործընթացների վերահսկողության ապահովում, ավելորդ փաստաթղթաշրջանառությունից ազատում,  հարկային մարմինների հետ հաղորդակցությունից ազատում, վստահելի գործընկերոջ ձեռքբերում: 
 
Աութսորսինգը կարող է ազատել դրամական միջոցների, անձնակազմի, սարքավորումների եւ ժամանակի ռեսուրսները ընկերության համար: Այն կարող է հանգեցնել ծախսերի խնայողությունների, ցածր աշխատուժի, հարկերի, էներգիայի ծախսերի եւ արտադրության արժեքի կրճատումների: 
 
«Էքսպերտ գրուպի» գլխավոր առանձնահատկություններից է նաև այն, որ կազմակերպությունը հանդիսանում է մաքսային միջնորդ (բրոքեր), որը կազմակերպում է ներմուծումների ու արտահանումների փաստաթղթավորումը, ապրանքի ընդունման ու բաց թողնման պրոցեսները։ Հաշվապահական ու մաքսային գործունեության համատեղումը «Էքսպերտ գրուպին» հնարավորություն է տալիս ավելի հեշտ ու արագ կազմակերպել պահանջվող փաստաթղթերի փոխանցումը հաշվապահից մաքսային բրոքերին, որի շնորհիվ ժամանակ շահել հօգուտ հաճախորդի։ 
«Էքսպերտ գրուպի» մաքսային գործակալը նախևառաջ տրամադրում է խորհրդատվություն ապրանքի ներմուծման առանձնահատկությունների վերաբերյալ, ապրանքի նկարագրի մասին, ներկայացնում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, օգնում դրանք համաձայնեցնել մատակարար կողմի հետ։ «Էքսպերտ գրուպը» շատ խիստ է ժամկետների պահպանման հարցում, ընկերությունը գործում է հստակ ժամանակացույցով՝ առանց ուշացումների։
 
 Սա հատկապես կարևոր է այն արտադրամասերի համար, որոնց արտադրությունը կախված է որևէ ներկրվող ապրանքից։ Անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպումը, մաքսատուրքի վճարն ու ապրանքի բաց թողումը կազմակերպվում են այնպես, որ ապրանքը չուշանա և արտադրամասի աշխատանքը չկանգնի։ 
 
«Էքսպերտ գրուպը» օգնում է նաև արտոնագրերի ստացման հարցում։ Խոսքը այն ապրանքների մասին է, որոնց համար անհրաժեշտ է այս կամ այն գերատեսչական մարմնի թույլտվությունը ներմուծում իրականացնելու համար: «Էքսպերտ գրուպի» մաքսային բրոքերը մինչև ապրանքի տեղ հասնելը կազմակերպում է արտոնագրի ստացումը, որ հասնելուն պես մաքսազերծվի ու հասնի հաճախորդին։  
 
Ըստ էության «Էքսպերտ գրուպը» մաքսային մի քանի խնդիր է լուծում փաստաթղթերի գրագետ կազմում, որ սահմանակետերում կամ մաքսազերծելիս խնդիրներ չլինեն, ավելորդ հարկեր չմուծվեն, Հայաստան հասնելուց հետո, որ տեղում լուծված լինեն արտոնագրի ու մյուս փաստաթղթերի հետ կապված հարցերը ևս ու բեռը ժամանակին հասնի հաճախորդին։ 
 
«Էքսպերտ գրուպի» աշխատակիցների հարուստ փորձն ու գիտելիքները թույլ են տալիս ընդլայնել ընկերության գործունեության ոլորտները։
 
Ընկերությունը նախատեսում է մոտ ապագայում նաև ընդլայնել մատուցվող ծառայությունների տեսակները: 
 
Պատասխանատվությունն ու ճշտապահությունն իր աշխատանքային սկզբունք դարձրած այս ընկերությունը իր գործով նպաստում է ցանկացած բիզնեսի ճիշտ կազմակերպմանն ու առաջխաղացմանը։ 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play