Շահագործման Է Հանձնվել Ածխաթթու Գազի Հեռացման Աշխարհում Ամենամեծ Գործարանը


Շահագործման Է Հանձնվել Ածխաթթու Գազի Հեռացման Աշխարհում Ամենամեծ Գործարանը

  • 16-09-2021 10:53:55   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
ita.am. Սեպտեմբերի 8-ին Իսլանդիայում գործարկվեց օդից ածխաթթու գազի հեռացման աշխարհում ամենամեծ գործարանը։ Մայրաքաղաք Ռեյկյավիկից 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող գործարանը ստացել է Orca անվանումը (իսլանդերենից թարգմանաբար նշանակում է էներգիա)։ Այն կառուցվել է շվեյցարական Climeworks և իսլանդական Carbfix ընկերությունների կողմից։ Բաղկացած է չորս մասից, որոնցից յուրաքանչյուրը ներառում է երկու մետաղական արկղ, որոնք արտաքինից նման են բեռնափոխադրումների համար օգտագործվող կոնտեյների։
 
Ամբողջ հզորությամբ աշխատելու դեպքում գործարանն ամեն տարի կհեռացնի մոտ 4000 տոննա ածխաթթու գազ։ Ըստ ԱՄՆ Շրջակա միջավայրի պահպանության գործակալության (EPA), դա հավասար է տարեկան մոտ 870 մեքենայի արտանետումներին:
 
Ածխածնի երկօքսիդը հավաքելու համար գործարանը հատուկ հովհարիչների միջոցով օդը ներքաշում է մետաղական արկղերի մեջ։ Ներսում զտվելուց հետո ստացված նյութը տեղափոխվում է երկրի մակերևույթից մոտ 1000 մետր ներքև, որտեղ այն որոշ ժամանակ (գրեթե 2 տարի) անց դառնում է քար։
 
Այնուամենայնիվ, տեխնոլոգիայի կիրառումը կարող է որոշակի դժվարությունների հանդիպել: Օրինակ, այն որ, այս տեխնոլոգիան դեռևս չափազանց թանկ է. կանադական Carbon Engineering ընկերությունը, որը նույնպես գործունեություն է իրականացնում այս ոլորտում,  մեկ տոննա ածխածնի երկօքսիդի հեռացման համար ծախսում է 100 դոլար: Հաշվի առնելով այն փաստը, որ միայն 2019 թվականին աշխարհում արտանետվել է 35 միլիարդ տոննա CO2, սա չափազանց մեծ թիվ է և պահանջում է հսկայական ներդրումներ։
 
Նշենք նաև, Carbon Engineering ընկերությունը Շոտլանդիայում կառուցում է, ածխաթթու գազը հեռացնելու համար նախատեսված մեկ այլ գործարան, որը իր իր չափերով կգերազանցի Orca-ին և հնարավորություն կունենա տարեկան հեռացնելու 500,000-ից մինչև 1 միլիոն տոննա ածխաթթու գազ: Ընկերությունը նպատակ ունի այն շահագործել մինչև 2026 թվականը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը