«Սենսեն» հեշտ մեռնողներից չէր. ո՞վ սպանեց հետախույզին և ինչո՞ւ. Թերեզա Ասատրյան

«Սենսեն» հեշտ մեռնողներից չէր. ո՞վ սպանեց հետախույզին և ինչո՞ւ. Թերեզա Ասատրյան

  • 16-09-2021 18:17:25   | Հայաստան  |  Իրավունք

Ո՞վ սպանեց Մկրտիչ Հովականյանին և ինչու՞ սպանեցին նրան.
Արդյո՞ք պատահականություն էր.
Կապանի < Ներքին հանդ> կոչվող պաշտպանական դիրքում զոհվեց` Մկրտիչ Հովականյանը < Սենսեն>։
Նա հեշտ մեռնողներից չէր, ինչպես Մոնթեն, Վազգենը, Բեկոր Աշոտը...  շատերն այդպես զոհվեցին, չթվարկեմ։ Երեկ Սենսեի հոգեհանգիստն էր, ես կանգնած էի կնոջ մոտ և հանկարծ Լուսինեն նկատելով  <Ճտին>  լացի մեջից գոռաց < նոր էր սահմանից տուն եկել, ինչի՞ եկար ու  տարար իմ արևին. Ինչի՞  իրեն բերեցիք ու  դրեցիք դեմս>։ 
Տարիներ շարունակ կատարել  եմ լրագրողական հետաքննություն` բացառապես և գերազանցապես   դատաիրավական թեմաներով, ուստի գիտեմ, որ իրավաբանության մեջ մանրուքներ չկան, երբեմն մարուքներից է բացահայտվում խոշոր հանցագործությունները, իսկ հաճախ կատարողները, որպես ներքին անխախտ կանոն, հաճախ ներկա են գտնվում իրենց զոհի հոգեհանգստին և թաղմանը։
Ես որևէ մեկին չեմ կասկածում, դեպքի վայրում  ներկա չեմ գտնվել և խնդրում եմ  տողատակում ոչինչ չփնտրել և չմոգոնել որևէ ենթատեքստ։ Մարդ է զոհվել, Սենսեի պես մարտիկ։  Հետախույզ է սպանվել և այն էլ պատահակա՞ն...  Սենսեն բոլոր առումներով մարտական պատրաստված հզոր ռազվետչիկ էր։ Թշնամու գնդակը վախենում էր նրանից, իսկ այնտեղ, որտեղ Սենսեն  կգտնվեր` զինվորն իրեն կզգար ապահով և պաշտպանված։
Նա շատ բան գիտեր, թե՞ մեր իրական թշնամուց և թե՞ իր  ծառայակիցներից. Գիտեր ո՞վ, ի՞նչ շնչում, սակայն մեծահոգի էր  և բարի, ասում էր < մերն է, ոչինչ. Կփոխենք...> 
Գուցե՞ այլևս կասկածամիտ եմ դարձել, գուցե՞ շտապում եմ  գրելով այս ամենը, սակայն մտավախություն ունեմ թե՞ նախաքննությունն այլ ուղղությամբ կգնա և կդատապարտվեն առավել պակաս մեղավորները։  
Զ/Մ֊ ներում, երբ կատարվում են հանցագործություններ, սովորաբար ծառայակիցներին են քննում և պատժի ենթարկում, ինչու՞։
Միթե՞ հրամկազմն իր   մեղավորությունը  չունի, իսկ ով է պատասխանատուն և մեղավորը, երբ անկարգություններ են լինում, երբ զինվոր֊ սպա հարաբերություններն իսկզբանե սխալ հիմքերի վրա է դրված. Որտեղի՞ց է գալիս այդ թողտվությունը։ Բազմաթիվ ինչուների պատասխանն ակնկալում ենք իրավասու մարմիններից։
 
Դիմում եմ Ձեզ
 ՀՀ ՊՆ նախարար
ՀՀ զին դատախազ
ՀՀԳԼ.դատախազ
ՀՀ Արդարադատության նախարար
Ձեր հսկողության տակ վերցրեք Մկրտիչ Հովականյանի քրգործը, միաժամանակ նախաքննական մարմիններին միջնորդել, որպեսզի կատարվի բազմակողմանի և օբյեկտիվ քննություն, դեպքի վայրի զննություն և հարցաքննվեն բարձրաստիճան պատասխանատու սպաներ, որպեսզի ինչ որ մեկի փոխարեն,  հանիրավի պատիժ չկրի մեկ ուրիշը. Արդեն իսկ շշուկներ կան, թե իբրև անփութության և սխալմունք է կատարվել, հույս ունեմ արդարադատությունն այդքան պրիմիտիվ որակում չի տա, քանզի անփութությամբ և  սխալմունքով հնարավոր չէր  Սենսեի մարմինը <ցետկա>  դարձրել։ Իմ համոզմամբ` վրեժ կամ դիտավորություն կա այստեղ։ 
Դիմելով ձեզ, լիահույս եմ, որ  արդարադատություն կիրականացնեն
 
 Թերեզա Ասատրյան հետաքննող լրագրող, ազատամարտիկ
 
 
Նոյյան տապան   -   Իրավունք