Թուրքիան հրաժարվում է ճանաչել ռուսական արտադրության «ԿովիՎակ» և «ԷպիՎակ Կորոնա» պատվաստանյութերը


Թուրքիան հրաժարվում է ճանաչել ռուսական արտադրության «ԿովիՎակ» և «ԷպիՎակ Կորոնա» պատվաստանյութերը

  • 16-09-2021 14:10:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Ազատություն. Սեպտեմբերի 14-ից սկսած Թուրքիան դադարել է իր երկրի տարածք թողնել ռուսական արտադրության «ԿովիՎակ» և «ԷպիՎակ Կորոնա» պատվաստանյութերով պատվաստված Ռուսաստանի քաղաքացիների։ Այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի զբոսաշրջային օպերատորների ընկերակցությունը՝ նշելով, որ այս պահին թուրքական իշխանությունները ճանաչում են միայն Ռուսաստանում արտադրված «Sputnik V» պատվաստանյութը։
 
Ավելի վաղ` սեպտեմբերի 3-ին, թուրքական կողմը դադարել էր ճանաչել նաև «Sputnik Light»-ով արված պատվաստումները։ Ռուսաստանցի զբոսաշրջային օպերատորները ընդգծում են, որ թուրքական իշխանությունները այս քայլերին դիմել են առանց որևէ զգուշացման։
 
«Պատվաստանյութերի հանդեպ փոփոխված պահանջների մասին որևէ տեղեկություն առկա չէ նաև Ռուսաստանում Թուրքիայի դեսպանատան կայքում», - նշում են ռուսական աղբյուրները։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play