ԱՄՆ-ում առաջարկում են «Գորշ գայլերին» ճանաչել որպես ահաբեկչական կառույց


ԱՄՆ-ում առաջարկում են «Գորշ գայլերին» ճանաչել որպես ահաբեկչական կառույց

  • 16-09-2021 16:38:16   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

Ermenihaber.am-ը գրում է. «ԱՄՆ ներկայացուցիչների պալատի «Դեմոկրատական կուսակցության» անդամ Դինա Թիթուսն ԱՄՆ-ի Ազգային պաշտպանության ոլորտում լիազորությունների մասին 2022-ի օրենքում առաջարկել է կատարել փոփոխություն, որով թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպությունը կճանաչվի որպես ահաբեկչական կառույց և կարգելվի դրա գործունեությունը։
 
Օրենքի նախագծով նաև առաջարկվում է դադարեցնել Ադրբեջանին տրամադվող ռազմական օգնությունը:
 
Նշվում է, որ օրենքի փոփոխություններում Ադրբեջանի իշխանություններից պահանջվում է անհապաղ վերադարձնել հայ ռազմագերիներին: Անհրաժեշտ է համարվում ուսումնասիրել և պարզել, թե արդյոք  արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում թուրքական հարվածային անօդաչուները կիրառել են ամերիկյան տեխնոլոգիաներ:
 
Հիշեցնենք, որ Եվրախորհուրդը «Գորշ գայլերի» շարժումը ներառել էր ահաբեկչական խմբերի ցանկում: Իսկ Ֆրանսիայում 2020-ի նոյեմբերի 4-ից պաշտոնապես արգելվել է «Գորշ գայլերի» գործունեությունը։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը հրապարակել էր այդ կազմակերպության գործունեությունը արգելող հրամանագիրը: Նախագահ Մակրոնի ստորագրած հրամանագրում, նշվում էր, որ «Գորշ գայլերը» սերմանում են խտրականություն և ատելություն ու մասնակցում բռնի գործողությունների»։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play