Հայաստանում օրական կատարվում է 1 մլն դոլարից ավելի խաղադրույք. ոլորտի արգելումը այլընտրանք չունի. Մեսրոպ Առաքելյան


Հայաստանում օրական կատարվում է 1 մլն դոլարից ավելի խաղադրույք. ոլորտի արգելումը այլընտրանք չունի. Մեսրոպ Առաքելյան

  • 16-09-2021 17:20:46   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 
 
«Բուքմեյքերական գործունեությունը շարունակում է մնալ մեր հասարակության  գլխավոր չարիքներից մեկը։ 
Կառավարությունը նախաձեռնել է "Գովազդի մասին" օրենքում փոխոխությունների նախագիծ, որով ավելանում են բուքմեյքերների գովազդի սահմանափակումները։ Սակայն, գովազդային գլխավոր ուղղությունը շարունակում է մնալ արտաքին գովազդը, որի իբր թե արգելքը ամբողջ քաղաքը ողողել է նոր՝ փոքր գովազդային վահանակներով։ Ըստ այդմ, եթե ուզում ենք այս ոլորտի նկատմամբ էական խստացում ունենալ, անհրաժեշտ է արգելել նաև արտաքին գովազդն ամբողջությամբ՝ օրենքի 15-րդ հոդվածի 10-րդ մասից հանել մինչև 5 քմ արտաքին գովազդ տեղադրելու հնարավորությունը։
 
2021թ առաջին կիսամյակում կատարվել է  115 մլրդ դրամի խաղադրույք։
 
Այսինքն օրական կատարվում է 1 մլն դոլարից ավել խաղադրույք։ Ոլորտի արգելումը այլընտրանք չունի»։
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն