Արմեն Գյոզալյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ


Արմեն Գյոզալյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ

  • 16-09-2021 19:20:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Գյոզալյանին Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ նշանակելու մասին:
 
Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
 
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
 
Արմեն Գյոզալյանին նշանակել Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ»,- ասված է նախագահի հրամանագրում: 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն