Իրանցի վարորդները ազատ կարձակվեն 3-օրյա ժամկետում. ՀՀ փոխվարչապետ Պապիկյան


Իրանցի վարորդները ազատ կարձակվեն 3-օրյա ժամկետում. ՀՀ փոխվարչապետ Պապիկյան

  • 16-09-2021 20:33:50   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցի ոստիկանների կողմից ձերբակալված իրանցի վարորդները, ամենայն հավանականությամբ, ազատ կարձակվեն 3-օրյա ժամկետում։
 
Այս մասին սեպտեմբերի 16-ին  լրագրողների հետ զրույցում նշեց  ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։ «Այս ուղղությամբ ռուս սահմանապահներն աշխատում են, այս պահին նաև բանակցություններ են ընթանում, նաև ԻԻՀ-ն է իր դիվանագիտական խողովակներով աշխատում։ Այս առումով խնդիրը մեծ հաշվով մեր դաշտում չէ»,- նշեց Սուրեն  Պապիկյանը։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն