Ակնալիճ գյուղում հայտնաբերվել է ականանետի երկու ական


Ակնալիճ գյուղում հայտնաբերվել է ականանետի երկու ական

  • 16-09-2021 21:21:45   | Արմավիրի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 16-ին, ժամը 12։47-ին տեղեկություն է ստացել, որ Ակնալիճ գյուղում հայտնաբերվել է զինամթերք։
 
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար խառայության մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի հերթապահ խումբը։
 
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ խաղողի այգիներում հայտնաբերվել է ականանետի՝2 հատ 82 միլիմետրանոց, կոռոզիայի ենթարկված, առանց պայթուցիչի ական և 1 հատ ականանետի ականի տանող սարք։
 
Հայտնաբերված զինամթերքը տեղափոխվել է ՀՀ ՊՆ N զորամասի զորավարժարան՝ հետագա ոչնչացման նպատակով։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն