Արարատ լեռան մշտական ձյունածածկ հատվածները հալչում են


Արարատ լեռան մշտական ձյունածածկ հատվածները հալչում են

  • 17-09-2021 16:32:55   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ermenihaber.am-ը գրում է. «Վերջին շրջանում կլիմայի գլոբալ տաքացման հետևանքով մեծ արագությամբ հալվում են Արարատ լեռան սառույցներն ու ձյունը, ինչը լրջորեն անհանգստացրել է բնապահպաններին։ Տեղի ունեցածը կարող է լուրջ վնաս հասցնել Թուրքիայի տուրիզմին և հատկապես լեռնագնացությանը։
 
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ շոգ եղանակի պատճառով Թուրքիայում հալչում է  անգամ Արարատ լեռան մշտական ձյունածածկ հատվածը։  Տեղի է ունենում նաև կեղտի և կեղտաջրի արտահոսք դեպի Արարատի լանջերին գտնվող գյուղեր։
 
Թուրք լեռնագնաց և ուղեկցորդ Մուսթաֆա Թեքինն, արձագանքելով թեմային, մտավախություն է հայտնել, որ ներկա սերունդը ականատես կլինի, թե ինչպես է ամբողջովին հալվելու Արարատի գագաթի ձյունը:
 
Նրա ահազանգում է՝ իրավիճակը ծայրահեղ վատ է: 
 
Արարատի մեծ և փոքր գագաթների բարձրությունը կազմում է 5165մ և 3925մ։ Թուրքիայում հաճախ Արարատն անվանում են «Թուրքիայի տանիք»։
 
Նշենք, որ թուրքերը փոխել են Արարատ լեռան անունը և իրենց քարտեզներում ու տեղեկագրերում նշում են «Աղրը դաղ»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը