Նախքան Տիգրան Մեծին հասնելը՝ կա Առաջին Հանրապետություն, Ազգերի լիգայի որոշումը


Նախքան Տիգրան Մեծին հասնելը՝ կա Առաջին Հանրապետություն, Ազգերի լիգայի որոշումը

  • 18-09-2021 11:53:04   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
lragir.am. Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հիշեցրել է, որ եռակողմ խմբի վերջին հանդիպումը տեղի է ունեցել մոտ մեկ ամիս առաջ: «Տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը նշանակում է, որ այն պետք է տեղի ունենա բոլոր հնարավոր ուղղություններով: Ամեն ինչ պետք է տեղի ունենա սահմանային և մաքսային ռեժիմների պահպանմամբ՝ օրենսդրական դաշտի հիման վրա», նշել է Մհեր Գրիգորյանը:
 
Հայաստանի դեմ կիրառվում են ճնշումներ`Հայաստանի իրավասությունից դուրս «միջանցքներ» բացելու համար: Այս հանգամանքը բավական թափանցիկ հաստատեց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն իր վերջին բրիֆինգում։ ՀՀ կառավարությունը պնդում է, որ Հայաստանի տարածքով անցնող ցանկացած ճանապարհ ենթադրում է մաքսային և սահմանային ընթացակարգեր`ՀՀ իրավասության ներքո:
 
Փոխվարչապետը, մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը կողմերին փոխանցել է սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ առաջարկություններ, ասել է, որ այս ուղղությամբ պետք է սկսել որոշ գործընթացներ: Իշխող ուժն ընտրել է «խորհրդային տարբերակը»:
 
 
Անվտանգության և պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հաստատել է, որ սահմանազատման վերաբերյալ «երկխոսությունը» պետք է սկսի խորհրդային քարտեզներից:
 
«Իսկ ի՞նչ քարտեզ պետք է օգտագործել որպես ուղեցույց․ Տիգրան Մեծի ժամանակների՞: … Իհարկե, մենք պետք է պաշտպանենք մեր շահերը, Ադրբեջանը առաջ կմղի իր նպատակները: Բայց սա տարիների, տասնամյակների գործընթաց է: Պետք է լինի ինչ -որ սահման, որի շուրջ մենք պետք է սկսենք երկխոսություն և պաշտպանենք մեր իրավունքները», ասել է նա:
 
Գուցե հիմա հնարավոր չէ հասնել Տիգրան Մեծի ժամանակներ, բայց կարելի է գոնե հասնել Ազգերի լիգայի կողմից ճանաչված Առաջին Հանրապետության սահմաններին: Բայց ներկայիս իշխողների պաթոլոգիական թշնամանքը դաշնակների, Առաջին հանրապետության, Արցախի 1994-ի սահմանների նկատմամբ եթե հավաքագրում էլ չէ, նրանց հակում է խորհրդային-ռուսականին։
 
Մեկնաբան Նաիրա Հայրումյան
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play