ՀԱՊԿ-ն հայտարարել է ռազմական ոլորտում համատեղ բյուջեի մասին


ՀԱՊԿ-ն հայտարարել է ռազմական ոլորտում համատեղ բյուջեի մասին

  • 18-09-2021 16:12:21   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրները հայտարարել են համատեղ բյուջեի մասին՝ ռազմական ոլորտում գիտահետազոտական և փորձարարական մշակումների անցկացման նպատակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ռոսիա-1» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը:
 
Նա ընդգծել է, որ սա նոր նախաձեռնություն է: «Մենք պարզ բանավոր համակարգումից անցում ենք կատարում ավելի լուրջ ինտեգրման»,- հայտարարել է Բորիսովը:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը