«Ադրբեջանական սպառնալիքը՝ Հայաստանի սահմաններին». France24-ը ռեպորտաժ է պատրաստել հայ-ադրբեջանական լարվածության վերաբերյալ

«Ադրբեջանական սպառնալիքը՝ Հայաստանի սահմաններին». France24-ը ռեպորտաժ է պատրաստել հայ-ադրբեջանական լարվածության վերաբերյալ

  • 18-09-2021 21:03:10   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



tert.am Հանրահայտ France24 հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել հայ-ադրբեջանական լարվածության և սահմանին տիրող իրավճակի մասին:
 
«Ադրբեջանական սպառնալիքը՝ Հայաստանի սահմաններին» խորագրով ռեպորտաժում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի համար պատերազմում Ադրբեջանի դեմ հայկական ուժերի պարտությունից տասն ամիս անց, Հայաստանը տեսնում է, որ իր սահմանամերձ շրջանները Բաքվի կողմից սպառնալիքի տակ են հայտնվել:
 
«Ըստ Երևանի, հարյուրավոր ադրբեջանցի զինվորներ 2021 թվականի մայիսի կեսերից մուտք են գործել Հայաստանի տարածք, մասնավորապես՝ Սյունիք և Գեղարքունիք սահմանամերձ մարզեր:
 
Իրավիճակը մտահոգություն և նույնիսկ խուճապ է առաջացնում Հայաստանում, հատկապես սահմանամերձ գյուղերում, որտեղ միջադեպերը հաճախակի են»,-նշվում է ռեպորտաժում:
 
Ռեպորտաժի հեղինակները պատմում են սահմանամերձ Շուռնուխի, Ներքին Խնձորեսկին մասին, որոնց բնակիչների կյանքը կտրուկ փոխվել է ադրբեջանական զորքի առաջխաղացման և նրանց հենակետերի առկայության պայմաններում:
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը