Գյումրիի օրվա առթիվ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այցելեց Հայաստանի մշակութային մայրաքաղաք


Գյումրիի օրվա առթիվ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այցելեց Հայաստանի մշակութային մայրաքաղաք

  • 20-09-2021 10:04:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Գյումրիում էր՝  քաղաքի օրվա միջոցառումների հագեցած օրակարգով:
 
Խորհրդարանի ղեկավարի առաջին կանգառը Գյումրիի «Թումո» կենտրոնն էր, որտեղ Ալեն Սիմոնյանը մասնակցեց ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի 10-ամյակին նվիրված եւ «Թումո» Գյումրիի վերակառուցված շենքի բացման պաշտոնական միջոցառմանը:
 
«Թումո Հայաստան» խորագիրը կրող ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառումն անցկացվեց ԱԺ նախագահի, ՀՀ կառավարության անդամների, տեղական ինքնակառավարման մարմինների ու Հայաստանում միջազգային կառույցների ներկայացուցիչների, ինչպես նաեւ «Թումո» կենտրոնի գործընկերների մասնակցությամբ:
 
«Թումո» կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը ներկայացրեց Հայաստանում եւ Արցախում կենտրոնների ընդլայնման ծրագիրը, որը նախատեսվում է իրականացնել առաջիկա տարիներին:
 
Պաշտոնական միջոցառումից հետո Ալեն Սիմոնյանը Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի ուղեկցությամբ զբոսնեց Հայաստանի մշակութային մայրաքաղաքում՝ շնորհավորելով գյումրեցիներին տոնի կապակցությամբ:
 
Խորհրդարանի ղեկավարն այնուհետեւ մասնակցեց երիտասարդ արվեստագետ, 44-օրյա պատերազմի մասնակից Բեն Պողոսյանի պատկերասրահի բացման հանդիսավոր արարողությանը: Քաջալերելով երիտասարդ ստեղծագործողին՝ Ազգային ժողովի նախագահը հրավիրեց նրան «Վերադարձ» խորագրով անհատական ցուցահանդեսը ներկայացնել նաեւ խորհրդարանում:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն