Իրանից եկող լուրերի պատճառով Ադրբեջանում ապրող թուրքերն վայնասուն են բարձրացրել.Դավիթ Գրիգորյանը լուսանկարներ է հրապարակել


Իրանից եկող լուրերի պատճառով Ադրբեջանում ապրող թուրքերն վայնասուն են բարձրացրել.Դավիթ Գրիգորյանը լուսանկարներ է հրապարակել

  • 20-09-2021 11:51:49   | Հայաստան  |  Մեկնաբանություն

 
Հաղորդավար, լրագրող Դավիթ Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
 
«ՈՐ ԼԱՎ ՊԱՏԿԵՐԱՑՆԵՔ, թե ադրբեջանում ապրող թուրքերն ինչ վայնասուն են բարձրացրել Իրանից եկող լուրերի պատճառով։ Երեկ ակտիվորեն սկսեցին լուրեր շրջանառվել, թե Իրանը մեծ քանակությամբ զենք է կուտակում ադրբեջանի հետ սահմանին։
 
Հաջորդ իսկ պահին ադրբեջանաթուրքական ԶԼՄ-ներն անցան Իրանի դեմ տեղեկատվական ակտիվ հարձակման, որը մեծապես ուղղորդվում էր ծաղրական հրապարակումներով։ Թրքադրբեջանական ԶԼՄ-ները ներկայացնում էին Իրանի բանակը որպես հետամնաց ու ինքն իրեն պաշտպանել չկարողացող մի միավոր, որը որևէ շանս չունի վնասել ադրբեջանին։ 
 
Սա ավելի շատ անզորության հռհռոց է ադրբեջանի կողմից, քան ադեկվատ արձագանք։ Իրանի ԱԳՆ խոսնակի՝ իրանցի վարորդներին ազատ արձակելու պահանջի հայտարարությունից հետո, ադրբեջանաթուրքերը հանկարծ բռնեցին նույն դիրքը՝ ինչ հայերին առևանգելու ու պահելու դեպքում։ Բայց քանի որ Իրանը Հայաստան չի, իսկ իսլամական այդ պետությունը ատամ ցույց տալ կարող է, ապա ադրբեջանի թուրքերի հետև խաղացնելուց հետո մեր հարևան Իրանը ոչ դես, ոչ դեն՝ սկսեց զորք ուղարկել ադրբեջանի հետ սահմանային հատվածներ։
 
Սա մեծ խաղ է ու Հայաստանը դարձել է այդ խաղի խաղատախտակը։ Մեր բոլոր 4 հարևաններն ու անհարևան դաշնակիցն այժմ զառը գցում են հենց մեր տարածք ու խաղն էլ խաղում են մեր տարածքում։ Մենք պարզապես հետևող ենք։ Հետևող ենք այնքան ժամանակ, քանի դեռ չկա էդ խաղատախտակը խաղացողների մատներին ջարդող ազգային ու պետական մտածողությամբ ղեկավարը։
 
ԻԻՀ-ն պատրաստ է իր երկու քաղաքացիների համար պատերազմ սկսել։»
 
Հիմա մեր տարածքում ու ադրբեջանի միջոցով թուրքիան ներգրավում է այս խաղին տարածաշրջանի վերջին հավանական հեգեմոնին՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Եթե Թուրքիայի առևտրական դիվանագիտությունը հաջողի նաև այս փուլում՝ աղետն անխուսափելի է։
Ուրեմն․
 
Պայքա՛ր, ոչ թե նահանջ։ Պահա՛նջ, ոչ թե զոիջում։»
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն