Հայաստանում արտադրված «Սպուտնիկ Լայթ»-ը նախնական շրջանում կօգտագործվի Հայաստանի բնակչությանը կորոնավարակի դեմ պատվաստելու համար
20-09-2021 13:54:03 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի հետ համատեղ և հայաստանյան առաջատար «Լիկվոր» դեղագործական ձեռնարկություն ՓԲԸ-ն հայտնում են կորոնավարակի դեմ «Սպուտնիկ Լայթ» ռուսաստանյան միաբաղադրիչ պատվաստանյութի առաջին խմբաքանակների արտադրության մասին:
Հայաստանում արտադրված դեղամիջոցը նախնական շրջանում կօգտագործվի Հայաստանի բնակչությանը կորոնավարակի դեմ պատվաստելու համար։
«Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի հիմնական առավելությունները.
ցուցադրում է բարձր անվտանգություն, արդյունավետություն և երկարաժամկետ բացասական հետևանքների բացակայություն,արդյունավետ է կորոնավարակի նոր տեսակների դեմ։
«Սպուտնիկ Լայթ»-ը չի պահանջում պահեստավորման և լոգիստիկ հատուկ պայմաններ։
«ՌՈՒՆՀ-ի և Հայաստանում «Լիկվոր» դեղագործական ընկերության հետ «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի համատեղ արտադրությունը կարևոր քայլ է մեր երկրում դեղագործական ոլորտի զարգացման գործում:
Պետք է նշեմ, որ այս նախաձեռնությունը համավարակի դեմ պայքարի և դրա սոցիալ-տնտեսական հետևանքների հաղթահարման ուղղությամբ երկու երկրների համագործակցության լավ օրինակ է».