ՀՀ իշխանությունները հարվածի տակ են դրել Հայաստանի անկախությունը. ՀԱՀ հայտարարությունը


ՀՀ իշխանությունները հարվածի տակ են դրել Հայաստանի անկախությունը. ՀԱՀ հայտարարությունը

  • 20-09-2021 17:21:08   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ (ՀԱՀ) շարժումը հայտարարություն է տարածել, որում նշվում է.
 
«ՀԱՀ-ը իր բոլոր քաղաքական և հասարակական կառույցներով հանդերձ հայտարարում է․
 
1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունն իր ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ձեռք է բերել համաժողովրդական քվեարկությամբ։ Հայաստանի Հանրապետության ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆՆ անբեկանելի և բացարձակ արժեք է։ Սակայն 30 տարի շարունակ ՀՀ բոլոր իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով Հայաստանի Հանրապետության հարավային սահմանների պաշտպանությունը և ՀՀ բոլոր ռազմավարական բացառիկ նշանակության տնտեսական միավորները մենաշնորհային իրավունքով հանձնվեցին օտարերկրյա՝ ՌԴ ընկերություններին (գազ, էլեկտրական ցանցեր, երկաթուղի, ատոմակայան և այլն), որի պատճառով վերացավ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, իսկ այսօր արդեն վտանգված է ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ։ 
 
2015 թվականի ոչ լեգիտիմ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ 2021 թվականի Հունիսի 20ին կեղծիքներով արտահերթ ընտրություններ անցկացրած և խաբեությամբ իշխանությունը զավթած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձևավորած ՀՀ իշխանություններն իրավունք չունեն կազմակերպել և անցկացնել ՀՀ Անկախության 30-ամյակի տոնակատարությունը, քանի որ նրանց առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ու այսօրվա ՀՀ կառավարության բաձրաստիճան պաշտոնյաները սատարել են արտաքին ուժերի՝ մասնավորապես ՌԴ ԿՐԵՄԼՅԱՆ կլանի կողմից ծրագրված Արցախի պատերազմով հայկական կողմի պարտությանը (2011թ․ «Լավրովյան պլան»), պատճառ են դարձել 5000 հայ զինվորների զոհվելուն, առ այսօր չեն լուծել հայ գերիների խնդիրը, Արցախի ու նրա բնակչության անվտանգության հարցը փոշիացնելով դարձրել են օդից կախված, չեն կարողանում ապահովել ՀՀ սահմանների անվտանգությունը, իսկ Հա-յաստանի Հանրապետությունը դարձնելով մանրադրամ՝ լոկ կատարում են միջազգային տրանսկոնտինենտալ խմբավորումների, և հատկապես ՌԴ իշխող կլանի հրահանգները, որը Ռուսաստանի Դաշնության քաղաքական վեկտորը փոխել է Թուրքիա-Ադրբեջան տանդեմին ընդառաջ։  
 
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ (ՀԱՀ) շարժումն իր բոլոր քաղաքական և հասարակական կառույցներով հանդերձ հայտարարում է․ Փաշինյանն ու նրա ողջ թիմը պետք է ՀՀ քրեական օրենսգրքում նախատեսված պետական դավաճանության հոդվածով կանգնեն դատարանի առաջ։ Նրանք իրավունք չունեն կազմակերպել ու անցկացնել ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 30-ամյակի տոնակատարությունը, քանի որ իրենց գործունեությամբ վտանգի տակ են դրել թե՛ ՀՀ Անկախությունը, թե՛ ՀՀ պետականությունը»։   
 
Արթուր Արմին,
ՀԱՀ մտավորականների խորհրդի համակարգող
 
Գևորգ Հովսեփյան,
ՀԱՀ քաղաքական կուսակցությունների խորհրդի համակարգող
 
Տարոն Վասիլյան,
ՀԱՀ հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգող
 
Աշոտ Կոշկակարյան,
ՀԱՀ քաղաքական նախաձեռնությունների խորհրդի համակարգող
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play