Վերին Լարսի անցակետի թողունակությունը հաջորդ տարի 6.5 անգամ կավելանա. Դմիտրի Վոլվաչ


Վերին Լարսի անցակետի թողունակությունը հաջորդ տարի 6.5 անգամ կավելանա. Դմիտրի Վոլվաչ

  • 20-09-2021 17:48:57   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Վերին Լարսի անցակետի թողունակությունը 2022 թվականին կավելանա 6.5 անգամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը Երևանում «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. Հեռանկարային նախագծեր» միջոցառման շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում:
 
Փոխնախարարը նախ նշեց, որ երկու երկրների փոխադարձ առևտրի խոչընդոտների վերացման ուղղությամբ աշխատանքներ են տարվում, ապա խոսեց Վերին Լարսի անցակետի վերակառուցման աշխատանքների մասին:
 
«Մինչև 2022-ի կեսերը Վերին Լարսի անցակետում կավարտվի վերակառուցումը`  մարդատար ավտոմեքենաների մասով, 2022-ի վերջում՝  վերակառուցումը` բեռնափոխադրումների մասով: Թողունակությունը Վերին Լարսում 6.5 անգամ կավելանա. Օրական մինչև 2650 բեռնատար ավտոմեքենա՝ հնարավորությամբ ընդլայնելու օրական մինչև 3 հազար ավտոմեքենա»,-ասաց Վոլվաչը:
 
Փոխնախարարը սա համարեց լուրջ պրակտիկ քայլ երկկողմ համագործակցության և ԵԱՏՄ-ի շրջանակում համագործակցության համար, ապրանքաշրջանառության աճի, աշխատանքների դյուրացման համար:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը