Օդի ջերմաստիճանը կնվազի


Օդի ջերմաստիճանը կնվազի

  • 20-09-2021 20:49:59   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հանրապետության տարածքում`
 
Սեպտեմբերի 20-ի ցերեկը, 22-23-ը՝ հիմնականում կեսօրից հետո, 25-ի գիշերն առանձին շրջաններում, 24-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 21-ին և 25-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
 
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 22-24-ն աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով:
 
 
Երևան քաղաքում՝
 
Սեպտեմբերի 20-ի ցերեկը, 21-23-ը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 24-ի կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն