ՌԴ-ի և ՀՀ-ի միջև հաստատվել է սերտ համագործակցություն տարբեր ոլորտներում. Վլադիմիր Պուտին


ՌԴ-ի և ՀՀ-ի միջև հաստատվել է սերտ համագործակցություն տարբեր ոլորտներում. Վլադիմիր Պուտին

  • 21-09-2021 12:31:52   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՝ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 30-րդ տարեդարձի կապակցությամբ:
 
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ն, այս մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը:
 
Ռուսաստանի նախագահը նշել է, որ երկու երկրների միջև հաստատվել է սերտ համագործակցություն տարբեր ոլորտներում և կառուցողական փոխգործակցություն ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում:
 
«Հայաստանի հետ հարաբերությունները հիմնվում են բարեկամության, մշակութային և հոգևոր մտերմության բարի ավանդույթների վրա: Դրանց հետագա զարգացումը դաշնակցային ոգով, անկասկած, համապատասխանում է մեր եղբայրական ժողովուրդների արմատական շահերին», – ընդգծել է Ռուսաստանի նախագահը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play