Անկախ պետությունը մեր անձնական արժանապատվության ու ինքնության գլխավոր երաշխավորն է՝ ուր էլ լինենք. ՀՀ ՄԻՊ


Անկախ պետությունը մեր անձնական արժանապատվության ու ինքնության գլխավոր երաշխավորն է՝ ուր էլ լինենք. ՀՀ ՄԻՊ

  • 21-09-2021 14:59:34   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Սիրելի՛ հայրենակիցներ, 
 
Անկախ պետությունը մեր անձնական արժանապատվության ու ինքնության գլխավոր երաշխավորն է՝ ուր էլ լինենք:
 
Չպետք է թույլ տանք, որ դժվար օրերը  մեր մեջ սերմանեն հուսահատության ու անճարության, պայքարի անկարողության կործանարար զգացումը:
 
Պետությունն է մարդու իրավունքների իրական պաշտպանողն ու աջակցողը, իսկ այն զարգացնել կարող են միայն մարդիկ, որոնք ունեն գիտելիք ու հստակ պատկերացում իրենց քաղաքացիական առաքելության մասին, հասկանում են պետականության արժեքը:
 
Պետք է դասեր քաղենք անցյալի բացթողումներից և  առաջ շարժվենք մեր ուժերի նկատմամբ հավատով, մեր երեխաների նկատմամբ պատասխանատվությամբ: Պետք է մեր խոսքով ու գործով արժանի լինենք Հայերենիքի, մեր արժանապատվության ու ամեն օրվա համար կյանք զոհած հերոսների հիշատակին:
 
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ:
 
Արման Թաթոյան
 
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն