Ակնայի շրջանում ականի վրա կրկին ադրբեջանցի է պայթել


Ակնայի շրջանում ականի վրա կրկին ադրբեջանցի է պայթել

  • 21-09-2021 15:06:59   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Պայթյունի հետևանքով տղամարդը միջին ծանրության վնասվածքներ է ստացել և հոսպիտալացվել, հարուցվել է քրեական գործ։
 
Sputnik. Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ակնայի (Աղդամ) շրջանում կրկին ադրբեջանցի է պայթել ականի վրա։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։
 
Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ կեսգիշերին մոտ։ Ըստ հաղորդագրության՝ Գարվենդ գյուղում էքսկավատորով շինարարական աշխատանքներ իրականացնելիս` հակատանկային ականի վրա պայթել է շինարարներից մեկը։ Պայթյունի հետևանքով նա միջին ծանրության վնասվածքներ է ստացել և հոսպիտալացվել։
 
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
 
Հիշեցնենք՝ ավելի վաղ Աղդամի շրջանի վարչական ղեկավարի տեղակալ Ալլահվերան Ալիևը հայտարարել էր, որ Աղդամ քաղաքի տարածքն ամբողջությամբ մաքրվել է ականներից և չպայթած զինամթերքից:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play