Վստահ եմ, որ Ձեր ակտիվ աջակցությամբ Բելառուսը և Հայաստանը կկարողանան լիարժեք իրացնել համագործակցության ներուժը. Լուկաշենկոն՝ Փաշինյանին


Վստահ եմ, որ Ձեր ակտիվ աջակցությամբ Բելառուսը և Հայաստանը կկարողանան լիարժեք իրացնել համագործակցության ներուժը. Լուկաշենկոն՝ Փաշինյանին

  • 21-09-2021 17:10:09   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է.
 
«Հարգելի Նիկոլ Վովայի,
 
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ: 
 
Մինսկի և Երևանի միջև բազմամյա արգասաբեր գործընկերությունը մշտապես բնութագրվում է հարգանքով և ավանդական բարեկամական ու վստահելի հարաբերությունները խորացնելու փոխադարձ ձգտումով:
 
Վստահ եմ, որ Ձեր ակտիվ աջակցությամբ Բելառուսը և Հայաստանը կկարողանան լիարժեք իրացնել երկկողմ համագործակցության նշանակալի ներուժը` այն հարստացնելով մեր ժողովուրդների շահերին համարժեք հաջող փոխգործակցության նոր օրինակներով:
 
Հարգելի Նիկոլ Վովայի,
 
Սրտանց մաղթում եմ Ձեզ, քաջառողջություն, բարեկեցություն և նպատակների իրագործում»:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն