Երասխում բարձրացվել է Հայաստանում ամենամեծ եռագույնը


Երասխում բարձրացվել է Հայաստանում ամենամեծ եռագույնը

  • 21-09-2021 18:53:24   | Արարատի մարզ  |  Քաղաքական

Արարատի մարզի Երասխ համայնքում հանդիսավոր արարողությամբ բարձրացվել է այս պահին հանրապետությունում եղած ամենամեծ եռագույնը։ (Դրոշի չափսերը` 6մ×12մ, դրոշակաձողի բարձրությունը 35մ)։ 
Արարողությանը մասնակցել են Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը,  պետական այրեր, մարզպետարանի աշխատակիցներ, քաղաքացիներ։ 
Նախաձեռնությունը Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Գարիկ Սարգսյանինն է։ Այն նվիրված է ՀՀ անկախության 30-ամյակին, ինչպես նաև նրա ազատության և ինքնիշխանության համար իրենց կյանքը զոհած բոլոր հերոս հայորդիների հիշատակին։
 
Լուսանկարները՝ Garik Sargsyan / Գարիկ Սարգսյան-ի պաշտոնական էջից5
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական